ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիին չի համարում իր համախոհը՝ Հորմուզի նեղուցի հարցում նրա դիրքորոշման պատճառով։
Այս մասին հայտնել է NBC News-ի Սպիտակ տան թղթակից Գեյբ Գուտիերեսը։
Հիշեցնենք՝ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին լիովին հորինված էր անվանել Դոնալդ Թրամփի այն հայտարարությունները, թե իբր նա G7-ի գագաթնաժողովի շրջանակում «աղաչել է» Թրամփին իր հետ լուսանկարվել։
Իտալիայի վարչապետը հայտարարել էր, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը և ընդգծել է, որ դաշնակիցների նկատմամբ նման վերաբերմունքը «առաջին անգամը չէ»։