«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը | Radar Armenia

«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը

Աստղագետները հայտնաբերել են, որ «վարդագույն» էկզոմոլորակ համարվող GJ504B գազային հսկայի մթնոլորտում առկա են արտասովոր աղային ամպեր։ GJ504B-ը, որը հայտնաբերվել է 2013 թվականին Կույս համաստեղությունում գտնվող աստղերից մեկի շուրջ, գտնվում է Երկրից մոտ 54 լուսային տարի հեռավորության վրա։ Այն համարվում է իր դասի ամենացուրտ «տաք Յուպիտերներից» մեկը՝ մոտ −238°C ջերմաստիճանով։

Գիտնականները նշում են, որ հենց այս ծայրահեղ պայմաններն են դժվարացրել մոլորակի ուսումնասիրությունը, սակայն «Ջեյմս Ուեբբ» տիեզերական աստղադիտակի տվյալները հնարավորություն են տվել ավելի մանրամասն ուսումնասիրել նրա մթնոլորտը։ Գիտնականների գնահատմամբ՝ GJ504B-ի տարիքը կազմում է 2.5–4 միլիարդ տարի, ինչը այն դարձնում է մոտավորապես Երկրի հասակակից։ Մոլորակի զանգվածը մոտ 24–25 անգամ գերազանցում է Յուպիտերին, ինչը այն դասում է գազային հսկաների և շագանակագույն թզուկների սահմանային օբյեկտների շարքին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment