Սրբուհի Գալյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը


ՀՀ արդարադատության նախարար Սրբուհ Գալյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.


«Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Քննարկել ենք՝ 


 ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգն ու բարեփոխումների ընթացքը: 


 


 Սահմանադրական և  դատաիրավական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները


 Վիզաների ազատականացման գործընթացն ու հետագա քայլերը: 


 


Կարևորել ենք  առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և Արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեների հանդիպումները»:


 




 


 

Leave a Comment