Հորմուզի նեղուցի ենթադրյալ փակման մասին լրատվամիջոցների տեղեկություններն անհիմն են: Այս մասին հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային:
Նա նշել է, որ Իրանի զինված ուժերը, համաձայն 2026 թվականի հունիսի 18-ի հրադադարի համաձայնագրի, ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ՝ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու համար, և այս երթուղով նավագնացությունը շարունակվում է սովորականի պես։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանն ուժեղացրել է վերահսկողությունը Հորմուզի նեղուցում։