Չեք կարող Ռուսաստանի հետ խոսել ուժի դիրքերից․ Պեսկովի կտրուկ արձագանքը

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով ԵՄ-ում Մոսկվայի հետ շփումները վերսկսելու անհրաժեշտության մասին քննարկումները։

Նրա խոսքով՝  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է բանակցությունների և շփումների՝ Մոսկվայի պատրաստակամության մասին:

Նա նաև ընդգծել է, որ հնարավոր երկխոսությունը պետք է ուղղված լինի լուծումներ գտնելուն, այլ ոչ թե «բարոյախոսությանը»:

«Չեք կարող Ռուսաստանի հետ խոսել ուժի դիրքերից, և եթե ԵՄ-ում իսկապես հայտնվեն ուժեր, որոնք կհասկանան Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման անհրաժեշտությունը, բայց ոչ թե բարոյախոսությամբ զբաղվելու, այլ իսկապես երկխոսություն վարելու համար, ապա նախագահ Պուտինը և ռուսական կողմը բաց կլինեն»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: 

Leave a Comment