Արտաքսել լույսի արագությամբ․ ԱՄՆ-ի նոր որոշումը

ԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությունը ծրագրում է ազատվել պահեստների մեծ մասից, որոնք գնվել էին Թրամփի օրոք՝ ձերբակալված անօրինական ներգաղթյալներին տեղավորելու համար, այս մասին հայտնում է «Նյու Յորք Թայմսը»՝ հղում անելով ծառայության ներքին փաստաթղթերին։

Հստակեցվում է, որ խոսքը ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ 11 օբյեկտներից 7-ի մասին է. դրանք մտադիր են փոխանցել այլ գերատեսչությունների կամ վաճառել։ 

Հենց ծառայությունից թերթին հայտնել են, որ ձերբակալված անօրինական ներգաղթյալներին «պետք է արտաքսել լույսի արագությամբ, այլ ոչ թե պահել ամերիկյան հողում՝ հարկատուների հաշվին»։ 

Leave a Comment