Սահմանադրական դատարան դիմած քաղաքական ուժերի թիվը դարձավ 6։ Դիմումների ընդունման ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներ են ներկայացրել «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաև «Հայաստան» ու «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքները։
Այսօր ավելի վաղ ընտրությւոնների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ էին ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Միասնության թևեր» կուսակցությունը։
Նյութը լրացվում է։
