
Այսօր՝ ժամը 16:30-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի Սահմանադրական դատարան։
Այս մասին հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ այսօր դիմում է ներկայացրել “Ուժեղ Հայաստան” կուսակցությունների դաշինքը: ՍԴ-ից հայտնեցին, որ որոշումը կկայացվի ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում: