Իրանը վերջին պահին հետաձգեց Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները. հայտնի են պատճառները


Միջազգային


Իրանը վերջին պահին հետաձգեց Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների փուլը։

Իրանական կողմը հայտարարել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունների փուլի հետաձգման մասին դրանց պաշտոնական մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ։

Բանակցող թիմին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ որոշումը կայացվել է ի նշան բողոքի Լիբանանի հարավում Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների դեմ, ինչպես հաղորդել է C14 հեռուստաալիքը։

Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Թեհրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին և տարածաշրջանային միջնորդներին, որ Լիբանանում տիրող իրավիճակը կլինի ապագա խորհրդակցությունների կենտրոնական հարցը։ Իրանի ներկայացուցիչները պնդում էին, որ Իսրայելի գործողությունները հակասում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Ավելի վաղ իսրայելական «12-րդ ալիքի» թղթակից Բարաք Ռավիդը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի, հայտնել էր, որ Վաշինգտոնի կողմից փոխնախագահ Ջ.Դ. Վենսի Շվեյցարիա այցի հետաձգումը կարող էր պայմանավորված լինել Թեհրանի դիրքորոշմամբ Լիբանանի հարցում։


Leave a Comment