19 հունիսի 2026 – 13:54 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Պետքարտուղարությունում կարճատև հանդիպում-զրույց է ունեցել Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնաց Յեհուդա Կապլունի հետ։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության, ինչպես նաև հանդուրժողականության խթանման, ծայրահեղականության դեմ պայքարի և ապատեղեկատվության տարածման կանխարգելման հարցերի շուրջ։