Ռուսաստանի տարածքում մեկուկես ժամում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ

Վերջին մեկուկես ժամվա ընթացքում մինչև 6,7 մագնիտուդով առնվազն 12 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ , վկայում են ՌԴ ԳԱ Միասնական երկրաֆիզիկական ծառայության Դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղի տվյալները։

Մասնաճյուղի թելեգրամ-ալիքում նշվել է, որ հզոր ստորգետնյա ցնցումները սկսվել են UTC 06:51-ին։ Առաջինը եղել է 5,5 մագնիտուդով։ Ժամը 06:51-ին գրանցվել է 6,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Այնուհետև շարունակվել են ավելի թույլ ցնցումները։ UTC 07:52-ին գրանցվել է 6,2 մագնիտուդով երկրաշարժ, իսկ 08:03-ին՝ 5,3 մագնիտուդով։

Բոլոր երկրաշարժները տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից մոտ 150-180 կիլոմետր հեռավորության վրա։

Leave a Comment