Երևանի քաղաքապետարանը ծանուցում է ուղարկել գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը՝ կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի աղբյուրների՝ քաղաքային իշխանությունները ընկերությանը մեկ ամիս ժամանակ եմ տվել հողամասն ու շինությունը համայնքին վերադարձնելու համար։
Պարբերականը հիշեցրել է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ արձակուրդից վերադառնալուց հետո զբաղվելու է «Ծառուկյանի գործերով»։ Ընտրական գործընթացների ավարտից հետո քաղաքապետարանում սկսել են վերանայել հին պայմանագրերը, և «Մուլտի Ուելնեսի» հետ կապված քայլերը կարող են միայն սկիզբը լինել, գրել է թերթը։
Դատախազությունը հունիսի 17-ին դատական հայց էր ներկայացրել դատարան՝ Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերությունում՝ «Արարատ ցեմենտում» արձանագրված խախտումների մասով։ Մասնավորապես, դատախազությունը պահանջել էր առ ոչինչ ճանաչել ընկերության անունով ձևակերպված հողամասի վարձակալության իրավունքի պետական գրանցումը։ Մայիսի 20-ին գործարանի պետականացման մասին իր քարոզարշավի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԲՀԿ-ից այս գործողությունները քաղաքական հետապնդում էին համարել։
