ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ

ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ խստագույնս վերահսկելու է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թեհրանը լիովին անվստահություն է տածում Վաշինգտոնի նկատմամբ և զգուշացնում է, որ ԱՄՆ-ի կողմից որևէ խախտման կամ պայմանավորվածություններից շեղման դեպքում Իրանը դիմելու է նախապես մշակված համարժեք և հայելային պատասխան քայլերի։

Գերատեսչությունը վստահեցնում է, որ բանակցային գործընթացում առաջնորդվելու է բացառապես երկրի ազգային շահերով՝ հավատարիմ մնալով իր իրավունքների պաշտպանության սկզբունքին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment