Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է

Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է

Մեծ Բրիտանիայի Շերվուդի անտառում գտնվող և Ռոբին Հուդի մասին լեգենդի հետ կապվող շուրջ 1200-ամյա հսկայական «Մեյջոր Օուք» (Major Oak) կաղնին «մահացել» է։

Ծառը, որն այս գարնանը տերևներ չի տվել, հավանաբար վնասվել է երկար տարիներ շարունակվող մարդկային ազդեցության հետևանքով։ Հարյուր հազարավոր այցելուներ, շրջելով ծառի շուրջ, խտացրել են հողը, ինչի պատճառով անձրևաջրերը դժվարությամբ են հասել արմատներին։ «Մեյջոր Օուքը» համարվում էր Շերվուդի անտառի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Ըստ լեգենդի՝ հենց այս ծառի տակ է ապաստանել 13-րդ դարի հայտնի հերոս Ռոբին Հուդը, որը, ըստ ավանդության, հարուստներից խլում և աղքատներին էր բաժանում ունեցվածքը՝ թաքնվելով Նոթինգհեմի շերիֆի հետապնդումներից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment