Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ. զոհվածներից մեկը հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն է


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Լիբանանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքերի երկու առանձին հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է լիբանանյան NNA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Կֆար Թիբնիթ քաղաքում երկու մարդ է զոհվել այն բանից հետո, երբ ավտոմեքենան խոցվել է անօդաչուի հարվածից։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ զոհվածների թվում է եղել հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն Ալի Իսմայիլ Թուֆայլին։ Այդուհանդերձ, այդ տեղեկության անկախ հաստատում դեռևս չկա։

Մեկ այլ միջադեպի ժամանակ, ինչպես հայտնում է NNA-ն, ևս մեկ մարդ է զոհվել հարավային Զաբդին քաղաքում անօդաչու սարքի հարվածի հետևանքով։

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել էր մի համաձայնագիր, որն ուղղված է ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտին՝ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։ Փաստաթուղթը նախատեսում է մարտական գործողությունների դադարեցում բոլոր ուղղություններով, ներառյալ Լիբանանը, ինչպես նաև Հորմուզի նեղուցի աշխատանքի վերսկսում։

14 կետից բաղկացած համաձայնագիրը ենթադրում է զգալի տնտեսական զիջումներ Իրանի համար, ներառյալ պատժամիջոցների չեղարկումը, նավթի արտահանման վերականգնումը, հասանելիությունը սառեցված ակտիվներին և հնարավոր մինչև 300 միլիարդ դոլարի հատկացումը՝ վերականգնման ու տնտեսական զարգացման համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment