Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան




armtimes.com «Հունիսի 1-17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ, շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ ենք արտահանել»:


 


Այս մասին Կառավարության նիստում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:


 


«Աշխարհագրությունը, ըստ ծավալների, հետևյալն է՝ Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, ԻԻՀ, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան»,- նշել է նա:


 


«Ես կարծում եմ, որ մենք խոսում ենք առաջին արտահանումների մասին, և համոզված եմ, որ մեր տնտեսվարողների գործընկերային հմտություններից է կախված, որ այդ ծավալները անխուսափելիորոն պետք է մեծանան»,- արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


 


Էկոնոմիկայի նախարարը շարունակել է, որ նշվածը միայն ջերմատնային մշակաբույսերին է վերաբերում:


 


«Օրինակ՝ ծիրանն արդեն սկսել է արտահանվել, և 162 տոննա ծիրան ենք արտահանել, որը սրա մեջ չէր մտնում: Ընդ որում՝ ծիրանը, կարելի է ասել, երեկ նոր սկսել ենք. նոր-նոր սկսում է հասնել: Երեկ առաջին արտահանումներն ենք ունեցել Ուկրաինա, Վրաստան»,- նշել է էկոնոմիկայի նախարարը:



 


 

Leave a Comment