Ընտրակաշառքի գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում է. Փաշինյան




Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրդովեցնող է համարում այն փաստը, որ 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից  հետո ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործերով մեղադրյալներից որևէ մեկը չի կրել ազատազրկման պատիժ։ 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասաց, որ ընտրակաշառք բաժանելու քրեական գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում է։


«Պետք է հասկանանք, թե ինչ հիմնավորումներով են այդ գործերը կարճվել և ինչու մեղադրյալները չեն դատապարտվել ազատազրկման։ Հակառակ  դեպքում նշանակում է, որ մեր դատաիրավական համակարգը  կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին»,-ասաց նա։


Նրա խոսքով՝ իրավիճակին առնվազն քաղաքական գնահատական ինքը կտա, իսկ իրավական գնահատականը պետք է տան  իրավաբանները։ 


Նիկոլ Փաշինյանն օրերս նաև հայտարարել էր, որ իր համար առաջնահերթ է լինելու, որպեսզի մինչև Հայաստանում հաջորդ համապետական ընտրություններ 2026 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործերով անցնող բոլոր անձինք պետք է ազատազրկված լինեն։


Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ամբողջ ընթացքում  ու նաև ընտրություններից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր բացահայտելու մասին՝ ներկայացնելով նաև դրանց մասին վկայող ձայնագրություններ։



 


 

Leave a Comment