Հայերին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ. Զախարովա

Ժամանակին հնարավոր չէր անգամ պատկերացնել, որ հայերին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ, բայց հենց այդպիսի նպատակ է հետապնդում ՆԱՏՕ-ի հետ Երևանի համատեղ զորավարժությունները, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նմանատիպ վարժանքների ժամանակ հենց մեր երկիրն է դիտարկվում որպես հավանական հակառակորդ։ Հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ», – ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։ 

Ինչպես ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Ռուսաստանի Դաշնությունում բնակվում են բազմաթիվ էթնիկ հայեր, ովքեր չեն պատրաստվում «սիրտը երկու կես անել» և թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը համարում են ընդհանուր պատմամշակութային տարածք։ 

Leave a Comment