
«Մենք ամբողջ ընտրարշավի ժամանակ զգուշացնում էինք 300 հազար ադրբեջանցիների գալու մասին, Ալիևի վտանգավոր հայտարարությունների մասին, և մենք շարունակելու ենք զգուշացնել մեր ժողովրդին սպասվող վտանգների մասին»,- հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Ես ոչ մի կասկած չունեմ, որ Թուրքիան ունի նպատակ, դրա համար ասում էի, որ այս ծրագրի մեջ մասնակցում են «Գորշ գայլերը»։ Եվ այդպիսի «Գորշ գայլեր» հաստատ մենք կտեսնենք մեր Ազգային ժողովում, կոնկրետ՝ նրանց ներկայացուցիչներին։ Դրա համար մենք հարկ ենք համարում նորից պայքարել, նորից զգուշացնել, որովհետև եթե մենք չենք պայքարում՝ մենք կտեսնենք այդ ամեն ինչը մեր կյանքում»,- նշել է ընդդիմադիր առաջնորդը։