Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո

Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո

Անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Մոսկվայի օդանավակայաններում իրավիճակը կաթվածահար է։ Ռուսաստանի ավիացիոն ծառայությունը (РосАвиация) հայտնել է, որ «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու ուղարկումը։ 

Հարձակման հետևանքով ավելի քան հարյուր չվերթ հետաձգվել է։ Ըստ լրատվամիջոցների՝ իրավիճակը հատկապես լարված է «Շերեմետևո»-ում, որտեղ հետաձգվել է մոտ 65 չվերթ, «Վնուկովո»-ում՝ 63, իսկ «Դոմոդեդովո»-ում՝ 48 չվերթ։ Ուղևորներին խորհուրդ է տրվում հետևել չվերթների չվացուցակներին և կապ հաստատել ավիաընկերությունների հետ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment