Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին




 

Հայկական ժամանակ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ զբաղվելու ԵԱՏՄ-ում առկա խնդիրներով»։


 


Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է հենց վարչապետը:


 


«ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այս նիստին մասնակցություն կունենամ, ինչպես ասել եմ՝ կզբաղվենք, բայց այսօր էլ ենք զբաղվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:


 


Թե երբ է Փաշինյանը մեկնելու ՌԴ, դեռ հայտնի չէ։


 


Նշենք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողով) առաջիկա նիստը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 6-7-ը, Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում։


 


Համապատասխան բանաձևն ընդունվել էր Խորհրդի նախորդ մարտ ամսվա նիստում։


 


 



 


 

Leave a Comment