Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո

Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բրյանսկի մարզում Բելառուսից երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա հարձակված ԱԹՍ-ն ուկրաինական ծագում ուներ. Մինսկը հստակորեն շեշտում է դա։

«Եթե ինչ-որ մեկը մեզ սադրում է և փորձում է մեզ պատերազմի մեջ ներքաշել, կարծում եմ՝ դա վատ կազդի նրանց վրա»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ ըստ բելառուսական ԶԼՄ-ների՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն Բրյանսկի մոտակայքում հարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսին։ Նրանք Գելենջիկ էին մեկնում արձակուրդի․ կա 1 զոհ և տուժածներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment