ԱՄՆ-ն և Իրանը կսկսեն միջուկային հարցի շուրջ բանակցությունները. Իրանի ԱԳՆ խոսնակ


Միջազգային


Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, ըստ ISNA-ի, հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կանցկացվեն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։

«Այս փուլում մեր ուշադրության կենտրոնում է պատերազմը դադարեցնելը, և որոշվել է, որ պատժամիջոցների վերացման և միջուկային հարցի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն հուշագրի ստորագրումից հետո», – նշել է նա։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը պարտավորվել է վերացնել իրանական սառեցված ակտիվների հետ կապված խոչընդոտները։

Նա նաև նշել է, որ այս հարցի շուրջ որոշ բանակցություններ արդեն անցկացվել են։

«Մեզ համար կարևոր է Իրանի ժողովրդի ակտիվներին հասանելիություն ստանալը, և թե ինչպես դա կկատարվի, նրանց պարտավորությունների մի մասն է», – ասել է նա։

Բաղային ընդգծել է, որ բանակցությունները կախված են կողմերից և իրենց պարտավորությունների կատարումից։

«Երկու կողմերն էլ պարտավորվել են անհապաղ և վերջնականապես դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, հատկապես Լիբանանում», – հավելել է նա։


Leave a Comment