4 երեխա ուներ, մաhացել է հենց իր տարեդարձի օրը․ ինչ է հայտնի ողբերգական միջադեպից



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինացի ֆուտբոլիստ Վյաչեսլավ Շարպերը մահացել է 39 տարեկան հասակում՝ սեփական տարեդարձի օրը։

Այս մասին տեղեկանում ենք ուկրաինական մամուլում տեղ գտած հրապարակումներին։ Համաձայն հաղորդման, ֆուտբոլիստը գտնվել է Հունաստանում՝ Լուտրակիոն քաղաքում։ Նա նշել է իր ծննդյան տարեդարձը, մտել ծով լողալու եւ ջրահեղձ եղել։ Դիակը ջրից դուրս են բերել հաջորդ օրը։

Մարզիկի դիակը դեռ գտնվում է Հունաստանում եւ ներկայումս քայլեր են ձեռնարկվում, որ վերադարձվի Ուկրաինա։ Շարպերն ամուսնացած էր, ուներ չորս երեխա։



Leave a Comment