Մակրոնի և Թրամփի ընթրիքը Վերսալում սկսվել է երեք ժամ ուշացումով

Վերսալի պալատում Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Էմանուել Մակրոնի և Դոնալդ Թրամփի համար կազմակերպված գալա ընթրիքը սկսվել է երեք ժամ ուշացումով՝ ամերիկացի առաջնորդի Էվիան-լե-Բենից Փարիզ ուշ ժամանելու պատճառով, որտեղ նա մասնակցում էր «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովին։

Օրլի օդանավակայանի տեղեկատվական տախտակի համաձայն՝ Թրամփի ժամանման սպասման պատճառով հետաձգվել են նախատեսված չվերթները։ Ավելին, փակվել է օդանավակայանից Վերսալ տանող մայրուղին։

Պալատում Թրամփին դիմավորել են Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթը։ Ընթրիքի ճաշացանկում ներառված են եղել խոզի մսեր, Լուարայի հովտի սպարժ, բուրբոնեզ հավ, Ֆրանսիայի տարբեր շրջանների պանիրներ և շոկոլադե տորթ։

Ընթրիքի կազմակերպիչները չեն հայտարարել, թե արդյոք մատուցվելու են ֆրանսիական գինիներ։ Թրամփը հայտնի է նրանով, որ չի օգտագործում ալկոհոլ՝ նախընտրելով Coca-Cola-ն։

Leave a Comment