
ԱՄՆ և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Մասուդ Փեզեշքիանը հեռակա կարգով Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Ստորագրման պահին Թրամփը Ֆրանսիայում էր՝ Էմանուել Մակրոնի հետ ընթրիքի։ Համաձայնագրի դեմ առ դեմ ստորագրումը նախատեսված է հունիսի 19-ին Ժնևում։
Մեկնաբանելով փաստաթուղթը՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց․ «Մինչև հուշագրի կետերին անդրադառնալը, որոնցում, ըստ էության, արձանագրվել է նաև Հորմուզի նեղուցի իրանական փաստացի կառավարումը, ուշագրավ է նշել, որ դրանում պաշտոնապես օգտագործվել է հենց «Պարսից ծոց» աշխարհագրական անվանումը, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում սովորաբար պաշտոնապես այն կոչում էին «Ծոց»:
Հետաքրքրական է նաև, որ Իրանի պահանջով հուշագիրը կազմվել է ոչ միայն անգլերենով, այլ նաև այդ երկրի պաշտոնական լեզու պարսկերենով։ Նման ուշադրությունը սեփական լեզվի և տեղանունների հանդեպ, անշուշտ, արժանի է առանձին հարգանքի։
»