Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC

Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC

BBC-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին՝ արքայազն Հարրին և Մեգանը, հուլիսին ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիա կժամանեն իրենց երեխաների՝ 7-ամյա Արչիի և 5-ամյա Լիլիբեթի հետ միասին:

Սա կլինի Կառլ III թագավորի կրտսեր որդու ընտանիքի հետ միասին վերջին չորս տարվա ընթացքում առաջին այցը Բրիտանիա: Հարրին և Մեգանը բնակվում են Կալիֆոռնիայում:

Արքայազն Հարրին նախկինում ասել էր, որ ցանկանում է երեխաներին բերել հայրենիք։ Թե ինչպիսին կլինեն անվտանգության միջոցառումները նրանց այցի ընթացքում, դեռևս հայտնի չէ։

Հայտնի չէ նաև, թե արդյոք Կառլ թագավորը պատրաստվում է տեսակցել թոռներին։

Մինչ օրս թագավորը Արչիին և Լիլիբեթին տեսել է ընդամենը մեկ անգամ՝ 2022 թվականին Եղիսաբեթ II թագուհու գահակալության 70-ամյակի տոնակատարության ժամանակ։

Անցյալ տարի արքայազն Հարրին BBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ շատ է ցանկանում հաշտվել թագավորական ընտանիքի հետ։

Անցյալ սեպտեմբերին նա մեկուկես տարվա ընդմիջումից հետո Լոնդոնում հանդիպեց հոր հետ: Այս հանդիպումը շատերի կողմից ընկալվեց որպես առաջին քայլ՝ հարաբերությունների կարգավորման և թագավորական ընտանիքում առկա լուրջ տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ։ Արքայազն Հարրին 2020 թվականին հրաժարվեց թագավորական ընտանիքի անդամի պարտականությունների կատարումից և Մեգանի ու Արչիի հետ մեկնեց ԱՄՆ՝ այնտեղ ապրելու։

Դրանից հետո Հարրին զրկվեց բրիտանական զինված պահպանությունից, որը հասնում է թագավորական ընտանիքի անդամներին, իսկ այս տարվա մայիսին պարտվեց դատական հայցը՝ Բրիտանիա կատարելիք այցերի ընթացքում այդ պահպանությունը վերականգնելու վերաբերյալ։

Leave a Comment