ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ուղիղ երկխոսություն սկսեն, սակայն երկու կողմերն էլ չգիտեն, թե ինչպես դա կազմակերպել։
Թրամփը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ կորուստներ է կրում, քանի որ հարձակողական գործողություններ է իրականացնում։
Հարցին, թե ով է պատասխանատու Ուկրաինայում շարունակվող հակամարտության համար՝ Կիևը, թե՞ Մոսկվան, ԱՄՆ նախագահը հրաժարվել է գնահատական տալ։
«Ես չեմ ուզում մեկնաբանել դա, քանի որ այժմ փորձում եմ լուծել հակամարտությունը», – ասել է Թրամփը։