Հակամարտության հետևանքով Իրանին հասցված վնասը կարող է կազմել 1.5-ից մինչև 2 տրիլիոն դոլար, սակայն Թեհրանին տրամադրվող ֆինանսական օգնությունը չի քննարկվում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էվիան-լե-Բենում G7 գագաթնաժողովին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Նրանց ներդրումներ են անհրաժեշտ, քանի որ մենք 1.5 տրիլիոն, գուցե 2 տրիլիոն դոլարի վնաս ենք պատճառել։ Ինչ-որ մեկը պետք է օգնի նրանց։ Այդպիսի օգնության երաշխիք չկա. գուցե նրանց հարևանները մի փոքր օգնեն։ Բայց մենք խոսում ենք հսկայական գումարների մասին։ Գրեթե ոչ ոք այդպիսի գումար չունի։ Այնուամենայնիվ, մենք չենք քննարկում որևէ գումար. դա սուտ է», – ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ հարվածների դադարեցումը թույլ կտա վերսկսել տարածաշրջանում նավագնացությունը։ «Եթե ես հակառակը անեի և շարունակեի նրանց ռմբակոծել ևս չորս օր, պարզապես ռմբակոծեի նրանց ամբողջ ուժով, դրա համար ԶԼՄ-ներրը վատ կարձագանքեին։ Եթե մենք շարունակենք ռմբակոծել, բեռնատար նավերը չեն նավարկի, և մենք խոսում ենք օրական 500-700 միլիոն դոլարի մասին», – նշել է ԱՄՆ նախագահը։