ԿԸՀ-ն բավարարել է Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրգործ հարուցելու միջնորդությունը

ԿԸՀ-ն բավարարել է դատախազի միջնորդությունը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ, Armenia Today-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Բարսեղյանի և նույն դաշինքի անդամ Ասատուր Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները ԿԸՀ են ներկայացվել հունիսի 16-ին։

ԿԸՀ-ն ավելի վաղ հավանություն էր տվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը։

Leave a Comment