Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին

Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպման ընթացքում Պուտինը խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նշելով, որ նա միշտ սպասված հյուր է Ռուսաստանում։

Ռուսաստանի առաջնորդը նաև ընդգծել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները բարեկամական են և անընդհատ նոր իմաստ են ստանում։ Այնուհետև նա առաջարկել է Ֆիդանի հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր։

Իր հերթին՝ Հաքան Ֆիդանը հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Էրդողանի ամենաջերմ ողջույնները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment