Թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործերով լուրջ հիմնախնդիր է դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը։ Ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված վերջին փոփոխությունների համատեքստում առանձնացնենք գործերի քննության ողջամիտ ժամկետների հետ կապված փոփոխությունները։ Մինչև փոփոխությունների բնույթին անդրադառնալը եկեք ռադիոլսողներին հիշեցնենք ողջամիտ ժամկետների սահմանումը։
25.03.2026-ին «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում սահմանվել է առաջին ատյանի քաղաքացիական գործերի քննության հստակ ժամկետ՝ վեց ամիս, որը կարող է երկարաձգվել պատճառաբանված որոշմամբ քաղաքացիական գործերով ոչ ավելի, քան երկու անգամ, յուրաքանչյուր դեպքում՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով։
Ի՞նչն է հիմք հանդիսացել գործերի քննության վեց ամսվա ժամկետի հաշվարկի հիմքում, ինչո՞ւ հենց վեց։ Վեցամսյա ժամկետում չեն ներառվում գործի վարույթի կասեցման ժամանակահատվածը, հաշտության և հաշտարարության համար դատարանի նշանակած ժամկետը և դատական հանձնարարության կատարման ժամանակահատվածը։
Ի՞նչ է սա նշանակում գործնականում։ Կարծես թե նշված կարգավորումները կիրառելի չեն սնանկության գործերի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի նկատմամբ: Այդպե՞ս է։
Օրենքի փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել։ Օրենքը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա։ Բայց կան որոշ բացառություններ, խնդրում եմ նշեք՝ որո՞նք են դրանք։
Իսկ մինչև մեր կողմից քննարկվող օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված գործերը ի՞նչ ժամկետում են ենթակա լուծման։ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով սահմանվել է տասներկու ամսվա ժամկետ։ Ինչքա՞ն ժամանակով կարող է հետաձգվել։
Օրենքի անցումային դրույթներով նախատեսվել են նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված և դատավորների վարույթում առկա գործերն ավարտելու ժամկետներ։ Խնդրում եմ նաև ներկայացնել փոփոխությունները նշվածի կապակցությամբ։ Իսկ դատավորի փոփոխության դեպքում ժամկետների կամ ընթացակարգերի ի՞նչ փոփոխություններ կարող են նախատեսվել։ Սրանք առաջին ատյանի հետ կապված փոփոխություններ են։
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվել վերաքննիչ բողոքի քննության հետ կապված, արդյո՞ք նույնն են ժամկետները։ Հստակ սահմանված ժամկետները Ձեր կողմից ներկայացվեցին, իսկ ժամկետների սահմանմանը զուգահեռ կամ որոշ փորձարկումից հետո որևէ մեխանիզմ ներդրվելո՞ւ է ժամկետների պահպանման դիտարկման հետ կապված։
«Ձեր փաստաբանի» տաղավարում ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան Էմմա Ավետիսյանն է։