Ո՞ւմ հետևից հանրությունը գնա փողոց՝ երեկվա կեղծողների՞

Ո՞ւմ հետևից հանրությունը գնա փողոց՝ երեկվա կեղծողների՞

Radar Armenia-ի «Ռադար զրույց» հաղորդաշարի հյուրն է հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին ու դրանից հետո իշխանություն-ընդդիմություն բանավեճին՝ նա նշել է. «Սա մեծ թատրոն է, որի դեկորը կամ հանդիսատեսն ենք»։ Ըստ նրա, ռեժիսորներն ուրիշ տեղում են՝ ուժային կենտրոններում․

«Առաջին անգամ նման բան եղավ, երբ ոչ թե ընդդիմությունն է իշխանությանը մեղադրել ընտրակաշառք բաժանելու մեջ, այլ՝ հակառակը»,- ասել է նա։

Հարցին, թե ինչու հետընտրական զարգացումներ չեղան, նա նշել է. «Հանրությունն ինչո՞ւ պիտի կուտն ուտի ու դուրս գա․ ո՞ւմ հետևից գնա՝ երեկվա կեղծողների՞։ Վիրավորված եմ, որ ՀՀ-ում օրը ցերեկով լապտերով պետք է հայ մարդ փնտրես։ Կամ ռուսամետ են, կամ՝ արևմտամետ: Չկա ռուսամետ կամ արևմտամետ, այդպիսին լինելը սրիկայություն է. պետք է հայ լինես ՀՀ-ում»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment