Մեխիկոյում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որտեղ այս տարի առաջին անգամ գավաթակրի տիտղոսի համար պայքարում է ոչ թե 32, այլ 48 թիմ։
Radar Armenia-ն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին թեմայի շուրջ հղել է մի քանի հարց.
-Պարոն Խուդաթյան, հետևո՞ւմ եք աշխարհի առաջնությանը։
-Ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով շատ չեմ հասցնում հետևել խաղերին, որովհետև, իմ կարծիքով, խաղային ժամերը վատն են: Բայց, ամեն դեպքում, խաղերի մի մասը նայում եմ։
-Ո՞ր թիմին եք երկրպագում։
-Երկրպագում եմ Ֆրանսիայի հավաքականին։
-Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն։
-Չնայած երկրպագում եմ Ֆրանսիային, բայց չեմ տխրի, եթե չեմպիոն դառնա Պորտուգալիան:
Լիլիթ Աբրահամյան
