Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել


Միջազգային


Լեհաստանը և Գերմանիան ստորագրել են երկկողմ պաշտպանական համաձայնագիր։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «Reuters»-ը՝ այս մասին հայտարարել են երկու երկրների պաշտպանության նախարարությունները։


Նշվում է, որ Լեհաստանն արդեն ստորագրել է պաշտպանական համաձայնագրեր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ և աշխատում է նմանատիպ համաձայնագրի վրա Իտալիայի հետ։


Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը համոզմունք է հայտնել, որ պաշտպանական համաձայնագիրը բացում է համագործակցության նոր ոլորտներ՝ կիբերանվտանգության, համատեղ պատասխանատվության, Բալթիկայում համատեղ հրամանատարության և նոր տեխնոլոգիաների ուղղությամբ։


Փաստաթուղթը ստորագրվել է լեհ-գերմանական բարիդրացիական հարաբերությունների և բարեկամական համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 35-ամյակի առթիվ։


Leave a Comment