Ինչ է պատասխանել Դոնալդ Թրամփը Ուկրաինայի խնդրանքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր վարչակազմը պատրաստվում է դիտարկել Ուկրաինայի ներկայացրած հայտը՝ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի հրթիռների արտադրության թույլտվություն ստանալու նպատակով։

Միացյալ Նահանգների ղեկավարն այս մասին բարձրաձայնել է Ֆրանսիայում ընթացող G7 գագաթնաժողովի ընթացքում, երբ հանդիպում էր ունենում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

«Նրանք կցանկանային ունենալ այդ հնարավորությունը։ Մենք կքննարկենք այն»,-ասել է նա։

Leave a Comment