Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված նոր քրեական վարույթը արհեստական և հնարած է. Արամ Օրբելյան

Փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված նոր քրեական վարույթը «արհեստական և հնարած» է։

Նա նշել է, որ առաջադրված մեղադրանքները վերաբերում են 2004-2009 թվականների գործարքներին, որոնց հետ Քոչարյանն ու նրա ընտանիքը կապ չունեն, և դրանցում որևէ հանցակազմ կամ քրեական տարր չկա։

Հիշեցնենք, որ այսօր ԿԸՀ-ն քննել է Ռոբերտ Քոչարյանին և Դավիթ Ղազինյանին մեղադրանք ներկայացնելու միջնորդությունը։

Երկուսի միջնորդությունն էլ ԿԸՀ-ն բավարարել է։

Leave a Comment