Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր




armtimes.com «Ո՞ւմ ձայնն է կեղծված, դուրս եկեք հրապարակներ, դուրս չեք գա, որովհետև գիտեք, որ այդ դեպքում դուրս կգան նրանք, ում ձայնը դուք կեղծել եք ընտրակաշառքներով, և ես առաջնորդելու եմ այդ մարդկանց, այդ ժամանակ դուք հեղափոխությունը կտեսնեք»:


 


Այս մասին ԱԺ-ում իր խոսքում անդրադառնալով ընտրակաշառքների վերաբերյալ բազմաթիվ վարույթներին ու ընդդիմության կողմից հնչող հայտարարություններին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


 


«Եթե ընտրության ձայները կեղծված են, ինչո՞ւ են հիմա այստեղ ձեր նստատեղերը դատարկ, իսկ դրած դրոշները՝ անտեր:


 


Տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր»,- հարց է ուղղել Փաշինյանը:



 


 

Leave a Comment