Մեղադրանք և կալանք. ԿԸՀ-ն Դավիթ Ղազինյանի վերաբերյալ 2 միջնորդությունն էլ բավարարեց

ԿԸՀ-ն քննեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

ԿԸՀ-ն միանգամից երկու միջնորդությունն էլ բավարարեց՝ մեղադրանք և կալանք։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել, որտեղ 3-րդ անձը ասում է՝ Ղազինյան Դավոն 1.400.000 դրամ է  տվել Արմանին։

Այս ձայնագրության հիման վրա է Դավիթ Ղազինյանին մեղադրանք առաջադրվել։

Նա մեղադրվում է ընտրակաշառքի նախապատրաստության մեջ։

Նշենք, որ Դավիթ Ղազինյանը կեսօրին սկսված քննությանը 10 րոպե է ներկա գնտնվել, հետո գնացել է Քննչական կոմիտե, որպեսզի, իր խոսքով, իշխանությունները «մասկի-շոուներ» չանեն։

Նա արդար դատավարության ակնկալիք չունի։

Փաստաբան Արամ Վարդևանյանը Դավիթ Ղազինյանին առաջադրված մեղադրանքի մասին ասում է. «Եկեք մի պահ պատկերացնենք, որ այս նույն խոսակցությունը եղել է քպ-ի ներկայացուցչի հետ։ Հիմնավոր ապացույց կա՞, որ խոսքն ընտրակաշառքի մասին է, քպ-ի ներկայացուցչին կարո՞ղ էր մեղադրանք առաջադրվել։ Վստահ եմ՝ ոչ, բայց Դավիթ Ղազինյանին առաջադրվել է։ Սա քաղաքական դրդապատճառ ունի»։

ԿԸՀ-ն կքննի նաև «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի մեկ այլ թեկնածուի՝ Վահե Եղիազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Leave a Comment