ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ԿԸՀ-ն այս պահին քննարկում է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Ավելի վաղ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտարարել էր

«Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ:

ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա. կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին»:

Իրադարձություններին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Leave a Comment