Մենք ընդդիմությանը ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ թող գան․ ՔՊ-ական պատգամավոր


Հասարակություն


ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը խոստանում է՝ նորընտիր ընդդիմությանը խորհրդարանում դաժան իրականություն է սպասում։

«Քաղաքական առումով մենք նրանց ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում»,-այս մասին ՔՊ-ական պատգամավորը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ հավելելով, որ  տուրուդմփոց չի լինելու։

«Նախորդ ընդդիմության հետ տեղի ունեցածը ծաղիկներ է լինելու նոր եռագլուխների համար, որոնք կմտնեն խորհրդարան։ Թող գան»,- նշեց նա։

ՔՊ-ականի համոզմամբ, ընդդիմությունը զրո բովանդակությամբ է մտել քաղաքականություն։

«Հայաստանում չի կարող լինել քաղաքական ուժ, որի միակ հենարանը փողն է»,- ասաց նա։

 


Leave a Comment