Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով

Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով

Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով։ Ինչպես հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով Kpler վերլուծական ընկերության տվյալները, առնվազն երեք իրանական տանկեր՝ շուրջ 5 միլիոն բարել նավթով, հաջողությամբ դուրս են եկել Պարսից ծոցի տարածքից։

Հատկանշական է, որ այդ նավերի թվում են եղել Իրանի պետական նավթային ընկերությանը պատկանող Diona և Hero 2 տանկերները, որոնք տեղափոխել են մոտ 3,8 միլիոն բարել հումք։ 

Ըստ Kpler-ի՝ նավերը նեղուցով անցել են այն հատվածով, որտեղ ներկայումս տեղակայված են ԱՄՆ ռազմածովային ուժերը։ 

Այս քայլը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment