Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի

Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին իր պակիստանցի գործընկերոջ հետ քննարկման ընթացքում հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված ներկայիս համաձայնագիրը ճանապարհի սկիզբն է, ոչ թե վերջնակետը։ 

Ինչպես հաղորդում է ISNA-ն, Վան Ին շեշտել է, որ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար բոլոր կողմերի շարունակական ջանքերն են անհրաժեշտ։ 

Չինացի բարձրաստիճան դիվանագետը նաև ընդգծել է, որ Պեկինը նույնպես իր հերթին ակտիվ դերակատարում է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդական գործընթացներում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment