
«Եթե հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է Ղազինյանի վերաբերյալ ձայնագրությունը, այս ամենը հայտնի է դարձել, և անձը ոչ փախել է, ոչ խուսանավել, իրենք մտածել են հետընտրական պրոցեսներ են լինելու, դրա համա՞ր են ուզում Ղազինյանին մեկուսացնել»,- լրագրողը հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Արամ Վարդևանյանին։ «Այստեղ ոչ թե իրավաբանություն է եղել, այլ պարզապես հերթական վախի մթնոլորտի տարածում։ Դրանք բոլորը հաղթահարելի խնդիրներ են»,- ի պատասխան նշեց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ այս պահին ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Միջնորդությունը փակ է քննվում։