
«Մեծ յոթնյակի» անդամ երկրները մտադիր են ընդլայնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին ասվում է «Մեծ յոթնյակի» առաջնորդների կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ։
«Մենք պայմանավորվել ենք ավելացնել հակաօդային պաշտպանության միջոցների, լրացուցիչ համակարգերի և խոցման միջոցների, ինչպես նաև մեծ հեռահարության միջոցների մատակարարումները։ Մենք նաև պատրաստ ենք քննարկել Ուկրաինային լիցենզային արտոնություններ տրամադրելու հարցը, որը թույլ կտա ավելացնել Ուկրաինայի ռազմական արտադրությունը»,- նշվում է հայտարարության մեջ։
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են նաև լրացուցիչ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին, որպեսզի երկիրը կարողանա դիմակայել առաջիկա ձմռանը։