ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի գագաթնաժողովում եվրոպական երկրներին նոր պայման է առաջադրել՝ փոխկապակցելով Մերձավոր Արևելքի անվտանգությունը Ուկրաինայի հարցում իր հետագա քայլերի հետ։
Ինչպես հաղորդում է Politico-ն, ԱՄՆ նախագահը պահանջել է Եվրոպայից ապահովել Հորմուզի նեղուցի ականազերծումը՝ խոստանալով դրա դիմաց ակտիվացնել ճնշումը Մոսկվայի վրա և ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
Եվրոպացի առաջնորդները, մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, պատրաստակամություն են հայտնել քննարկել ականազերծման աշխատանքներին իրենց մասնակցությունը, սակայն նշել են, որ դա հնարավոր է միայն ԱՄՆ-ի պաշտոնական հարցման և տարածաշրջանային մյուս կողմերի՝ Իրանի ու Օմանի համաձայնության դեպքում. գրում է Politico-ն։
Գագաթնաժողովի արդյունքներով՝ այս հարցի շուրջ կոնկրետ համաձայնություն դեռևս ձեռք չի բերվել։
