Հրաձգություն ԱՄՆ-ի Դելավեր նահանգի հիվանդանոցներից մեկում. կան վիրավորներ


Միջազգային


Դելավեր նահանգի Ուիլմինգտոն քաղաքի իշխանությունները հայտնել են քաղաքային հիվանդանոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու վիրավորի մասին։

«Ոստիկանությունն այս պահին հայտնաբերել է հրազենային վերքերով երկու մարդու», – Facebook-ում հայտարարել են քաղաքային պաշտոնյաները:

Հիվանդանոց մուտքը սահմանափակված է: Ոստիկանությունը, ըստ տեղեկությունների, խնդրում է բնակիչներին խուսափել տարածքից:

Ինչպես հաղորդում է ABC-ն՝ հղում անելով աղբյուրներին, կասկածյալի որոնումները շարունակվում են։


Leave a Comment