«Հանուն Հանրապետությունը» կդիմի ՍԴ – armeniatoday.am

«Հանուն Հանրապետություն» կուսակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան, հայտնել է
կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ կուսակցությունը Սահմանադրական դատարանում բարձրացնելու է ընտրակաշառքի՝ ընտրությունների արդյունքների վրա ունեցած համակարգային ազդեցության հարցը։

Ըստ Բաբաջանյանի՝ ընտրակաշառքը հարված է քաղաքացու ազատ կամքին, ընտրական իրավունքի էությանը և հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմությանը։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 7-ին։ «Հանուն Հանրապետության․ ժողովրդավարության պաշտպաններ» դաշինքը՝ 0,4623% (6 754 ձայն) էր հավաքել։

ԿԸՀ-ի վերջնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է 49,7456 % (726 818 ձայն), «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271% (340 006 ձայն), իսկ «Հայաստան» դաշինքը՝  9,9231% (144 983 ձայն)։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է 3,9893% (58 287 ձայն)՝ չհաղթահարելով 4%-ի շեմը։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

Leave a Comment