Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Հյուրեր՝ Ելենա Յակովլևա — «Պրիմավերա» հիմնադրամի համահիմնադիր, գործադիր տնօրեն, Աստղիկ Դալլաքյան- Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար:
Թեման` հունիսի 23-28-ը Երևանում երկրորդ անգամ կանցկացվի տարածաշրջանի համար բացառիկ կրթական նախագիծը՝ «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»։ Այս տարի աշխարհի 22 երկրներից ներկայացված ավելի քան 60 հայտերից ընտրվել են ընդամենը 6 երիտասարդ դիրիժորներ։
Օրվա թեման. Աղբահավաքի համաշխարհային օր։ Շնորհակալություն ենք հայտնում աղբահանության և սանիտարական ոլորտի բոլոր աշխատակիցներին, ովքեր ամեն օր հոգ են տանում մեր համայնքների մաքրության և անվտանգության մասին։
Ինչպես միշտ, կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Խցանումների իրավիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ուղիղ կապ ռադիոլսողների հետ: