Սիրելի անուն

Սիրելի անուն

17.06.2026 | 00:02

«Հիսուս»… Հաճախ տվեք Իմ անունը:

Իմ անունով էր, որ Պետրոսը կաղ մարդուն հրամայեց, որ վեր կենա ու քայլի.

«Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ոտքի կանգնիր ու քայլիր»:

«Հիսուս»: Սիրով ու ջերմությամբ Իմ անունը արտասանելն իսկ հեռու է վանում ամեն մի չարիք: Այս այն բառն է, որից զարհուրելով փախչում են չարության բոլոր ուժերը:

«Հիսուս»: Այս անունը հեռու է վանում անձկությունը առանձնության և փարատում մռայլությունը:

«Հիսուս»: Այս անունն օգնում է` հաղթահարելու ձեր սխալները: Ձեզ պիտի բարձրացնեմ, որովհետև ճանաչեցիք Իմ անունը:

Այո, անունս` Հիսուս:

Ավելի հաճախ գործածեք այն:

Արտասանեք այն քաղցրությամբ:

Գործածեք այն աղոթքով:

Արտասանեք այն զորությամբ:

ՀԻՍՈՒՍ…

Մեկնաբանություններ

Leave a Comment